Շվայնշտայգերը հույս ունի, որ դեռ շանս կստանա «Մանչեսթեր Յունայթեդում»
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հույս ունի, որ դեռ շանս կստանա Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմում:
«Փորձում եմ լավ մարզավիճակում մնալ: Հույս ունեմ, որ կստանամ շանս: Շատ եմ ցանկանում ամեն օր մարզվել թիմի հետ: Կարծում եմ՝ լավ մարզավիճակում եմ: Ես 32 տարեկան եմ եւ պատրաստ եմ դեռ մի քանի տարի էլ խաղալ ամենաբարձր մակարդակի վրա: Եթե ինձ հնարավորություն տրվի, ես կձգտեմ առավելագույնի: Երբեք չեմ խուսափում դժվարություններից»,- Շվայնշտայգերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Շվայնշտայգերը վերսկսել է մարզվել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր թիմի հետ, սակայն սպասվում է, որ ձմռանը նա կհեռանա Անգլիայից: