Ереван, 24.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Երկրաշարժն» իմ լավագույն կինոնկարն է. Սարիկ Անդրեասյանը հոլիվուդյան ֆիլմ նկարելու առաջարկ է ստացել

1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմը նոյեմբերի 18-ից կլինի մեծ էկրաններին: Ֆիլմի և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց կինոնկարի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ:

-Սովորել եք լրագրության ֆակուլտետում…

-Ապրել եմ Ղազախստանում և հումանիտար ուղղվածությամբ դպրոց-գիմնազիան ավարտել: Դեռ դպրոցական հասակում որոշել էի ռեժիսոր դառնալ, բայց Կուստանայում ո՛չ կինոմատոգրաֆիական, ո՛չ էլ թատերական ֆակուլտետներ կային, իսկ արվեստին մոտ միակ ֆակուլտետը լրագրությանն էր: Մեկ տարի սովորեցի և տեղափոխվեցի Մոսկվա: Մեգաքաղաքում ընդունվեցի Յուրի Գրիմովի արվեստանոց: Ավարտելուց հետո սցենարներ էի գրում, չորս տարի գործընկերներիս հետ կարճամետրաժ ֆիլմեր էինք նկարահանում, կապեր հաստատում տարբեր պրոդյուսերների հետ և փորձում աշխատանք գտնել: 2008 թվականին նկարահա նեցի իմ առաջին ֆիլմը:

-Ի՞նչը ձեզ տարավ դեպի արվեստ:

-Մեծացել եմ մանկավարժների ընտանիքում. գուցե նրանք էլ են ազդել իմ ընտրության վրա, բայց իմ մանկության ընթացքում կինոյից բացի այլ զվարճանքներ չկային: Մեր տան հարևանությամբ վիդեովարձույթ էր գործում: Օրվա ընթացքում երեք կամ չորս ֆիլմ էի դիտում: Հենց այդ ժամանակ էլ հասկացա ու հստակ որոշեցի կինո նկարել. անգամ չգիտեի, որ կան ռեժիսորներ կամ պրոդյուսերներ:

-Ռիսկայի՞ն մարդ եք:

-Իհարկե: Կինիոարտադրությունը շատ ռիսկային բնագավառ է: Յուրաքանչյուր ֆիլմ լոտո է: Երբ կինո ես նկարահանում, չես կարող երաշխավորել, որ այն լավը կլինի կամ հայտնի կդառնա: Կինոյում մարդկային գործոնը շատ կարևոր է: Օրինակ՝ աթոռ կամ սեղան արտադրում են հաստոցների միջոցով, այնինչ` կինոն մինչ օրս մարդիկ են ստեղծում, իհարկե, կան տեսախցիկներ, տարբեր տեխնոլոգիաներ, որոնք օգնում են, բայց առանց մարդու դրանք ոչինչ են: Կարծում եմ՝ իմ հոտառությունը լավն է, այսինքն՝ ես զգում եմ, թե որ ֆիլմը հանդիսատեսին կինոթատրոն կբերի, իսկ դա կարևոր է: Չեմ զբաղվում փառատոն ային ֆիլմերով:

-Կինոժապավեն ստեղծելիս նախապես պատկերացնու՞մ եք, թե որ դերասաններն են մարմնավորելու այս կամ այն հերոսին:

-Հաճախ հումորով ասում ենք, որ սցենարը կարդալիս բոլոր դերերում Ռոբերտ Դե Նիրոյին ենք տեսնում: Իմ առաջին ֆիլմում նկարահանված հայտնի դերասանը Դմիտրի Նագիևն էր: Մինչ օրս շնորհակալ եմ, քանի որ միակն էր, որ համաձայնվեց խաղալ իմ ֆիլմում: Հրավիրում եմ այնպիսի դերասանների, որոնք համապատասխանում են տվյալ դերին, միայն հայտնի լինելու համար չեմ դիմում որևէ մեկին: Օրինակ՝ «Երկրաշարժ» ֆիլմի դեպքում մենք խոսեցինք Կոնստանտին Լավրինենկոյի հետ: Տասը վայրկյան տևեցին մեր բանակցությունները: Նա գիտեր այդ ողբերգության մասին և ասաց, որ ցանկանում է նկար ահանվել: Պետք է ներգրավել արտիստի, ով ի սկզբանե ցանկանում է խաղալ տվյալ դերը:

-Կպատմե՞ք օսկարակիր դերասան Էդրիան Բրոուդիի հետ համագործակցության մասին:

-Նա իմ ընկերն է: Ի սկզբանե նախատեսված չէր «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմում Բրոուդիի դերակատարումը, սակայն պարզվեց, որ նա այն գործակալության անդամ է, որի հետ մենք համագործակցում էինք: Ներկայացրեցինք սցենարը, և երեք օր հետո Էդրիանն ասաց, որ երբեք նման դեր չի խաղացել, և իր համար հետաքրքիր կլինի մարմնավորել նախկին խաբեբայի, ով նոր է դուրս եկել բանտից: Երբ հանդիպեցինք, անկեղծ ասացի, որ չգիտեմ՝ ինչ խորհուրդներ տալ մի դերասանի, ով պատմության մեջ ամենաերիտասարդ դերասանն է, ով «Օսկարի» է արժանացել: Նա միակ ամերիկացին է, ում ֆրանսիակա ն «Սեզար» է շնորհվել:

-Ձեզ համար ավելի հեշտ է կոմդեիաներ, թե՞ ֆանտաստիկ կամ դրամատիկ ֆիլմեր նկարահանել:

-Շատ եմ նկարել կոմեդիաներ. կարող եմ առանց պատրաստվելու, փակ աչքերով անել դա: Քանի որ սովորելու ցանկություն ունեմ, անդրադարձել եմ ֆանտաստիկ ժանրին: Համաշխարհային ռեժիսուրան բավականին բարդ է, և ոչ ոք քեզ Ամերիկայում չի սպասում: Լավ բյուջեով ամերիկյան հզոր ֆիլմ նկարահանելու համար հավանաբար պետք է այնտեղ ծնվել: Երբ Լեոնարդո Դի Կապրիոյին հարցնում են, թե ինչու է դերասան դարձել, նա պատասխանում է. «Երբ դուք ծնվում եք Լոս Անջելեսում և ձեր շուրջ միայն դերասաններ եք տեսնում, դուք էլ եք դերասան դառնում»: Երբ Դեյվիդ Ֆինչերին են հարցնում` ինչու է նա ռեժիսոր դարձել, ասում է, քանի որ իրենց հարևանը Ջորջ Լուկասն էր, ով նկարահանում էր «Աստղային պատերազմներ» ֆիլմը: Հետևաբար միջավայրը շատ կարևոր է: Հավանաբար իմ երեխան էլ կինոյի մասին ավելին կիմանա:

-Ո՞ր դերասանին կցանկանայիք նկարել ձեր ֆիլմում:

-Մեծացել եմ կրիմինալ-դրամաներ դիտելով՝ «Կնքահայրը», «Սպիով դեմք»… Այդ ֆիլմերում Ռոբերտ Դե Նիրոն և Ալ Պաչինոն են խաղում: Նրանք իմ սիրելի դերասաններն են և կյանքում հնարավորություն եմ ունեցել երկուսին էլ տեսնել: Կարծում եմ՝ դա արդեն լավ է: Հանդիպել եմ իմ հերոսներին…

-Ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնել «Երկրաշարժը» նկարահանելիս:

-Նկարահանել ենք ամենացուրտ եղանակային պայմաններում: Ասես ամեն օր պատերազմի էինք գնում, և չափազանց մեծ պատասխանատվության զգացում կար: Տարբեր փաստեր ենք ուսումնասիրել. երկրաշարժի ժամանակագրությունը: Իմ աշխատավայրում հազարավոր արխիվային նկարներ կային փակցված, և մենք փորձել ենք ամեն ինչ համապատասխանեցնել իրականությանը՝ դեպքերը, հագուստը, գրիմը և այլն: Ինձ համար կարևոր էր, որ անգամ մասսայական տեսարաններում բոլորը պրոֆեսիոնալներ լինեն: Երբ կինոն ստացվում է, ասում են՝ սրտով է արված, բայց միևնույն է դա ծանր աշխատանք է, որն իրականացվում է նաև ուղեղով: Գիտեմ, որ Հայաստանում ամեն օր արթնանում է երկու միլիոն նախագահ, և յուրաքանչյուր հայ գիտի՝ ինչպիսին պետք է լինի կինոն, քաղաքականությունը, ֆուտբոլը, մի խոսքով հայերս ամեն ինչ գիտենք, և ես հասկանում էի, թե ինչ դժվար է դուր գալ սեփական ժողովրդին: Հասկացա, որ եթե կինոն հավանի հայը, ապա յուրաքանչյուր այլազգի այն կսիրի: Գյումրիում ցուցադրությունից հետո դահլիճում մի քանի վայրկյան լռություն էր… Շատ եմ սիրում «Կողոպուտ ամերիկյան ձևով» ֆիլմը, բայց «Երկրաշարժն» իմ լավագույն կինոնկարն է:

-Հայազգի դերասաններն արդարացրի՞ն ձեր սպասելիքները:

-Օտարազգիները Հրանտ Թոխատյանից բացի մյուս դերասաններին այքան էլ լավ չեն ճանաչում: Ֆիլմը դիտելիս շատերն են հիացել մերոնց դերասանական խաղով և պրոֆեսիոնալիզմով: Դերասաններին ընտրելիս չգիտեի՝ ով ում բարեկամն է, ով որքան է հայտնի: Արսեն Գրիգորյանը բարդ, դրամատիկ հերոսի է մարմնավորում ֆիլմում, պարզվեց՝ կոմիկ դերասան է: Հավանաբար տեղի հայը նրան նման դեր չէր տա: Միքայել Պողոսյանը հիանալի դերասան է. Աստծուն դիմելու տեսարանում նա փայլում է: Ֆիլմի ռուսաստանյան ցուցադրությունից հետո մի մարդ մոտեցավ ինձ և ասաց, որ վերջին անգամ այդպես հուզվել է &l aquo;Տիտանիկը» դիտելուց հետո: Դա ինձ համար մեծ գնահատական է:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք «Երկրաշարժ» ֆիլմի հետ կապված ամերիկյան կինոականդեմիայի պատասխանը:

-Ակադեմիկները կինոնկարը դեռ չեն դիտել, քանի որ «Օսկարի» դիտումները սկսվում են դեկտեմբերին, իսկ հոկտեմբերին նրանք փաստաթղթերն են նայում: Ֆիլմը չի ընդգրկվել, քանի որ ըստ ամերիկյան կինոակադեմիայի պահանջների՝ կինոնկարի ստեղծագործական վերահսկողությունը պետք է իրականացվի այն երկրի քաղաքացիների կողմից, ովքեր ներկայացնում են հայտը: Նրանք ուշադրություն են դարձնում ոչ թե ազգությանը, այլ քաղաքացիությանը: Իսկ ֆիլմի վրա աշխատած մարդկանց մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, բայց ազգությամբ հայեր: Խնդիրը ֆիլմը չէ, այլ փաստաթուղթը:

- Հեռանկարում ի՞նչ ծրագրեր կան:

-Ինձ առաջարկել են հոլիվուդյան ֆիլմ նկարահանել, բայց դեռ սպասում ենք դերասանների ընտրությանը: ԱՄՆ-ում ամենադժվարն արտիստներ գտնելն է, քանի որ ամերիկյան կինոյում դերասանի գործոնը որոշիչ է. ձևավորում է բյուջեն: Ներկայումս պատրաստվում եմ Դմիտրի Նագիևի գլխավոր դերակատարությամբ ֆիլմ նկարահանել 2002 թվականի Գերմանիայի օդային տարածքում տեղի ունեցած ավիավթարի մասին: Իսկ փետրվարին պատրաստ կլինի սուպերհերոսների մասին պատմող «Պաշտպանները» ֆանտաստիկ ֆիլմը:

Անժելա Համբարձումյան

«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян