Մեսսիի ինքնազգացողությունը վատացել է օդանավում
СпортՖուտբոլի Արգենտինայի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լեո Մեսսիի ինքնազգացողությունը վատացել է Արգենտինա թռիչի ժամանակ:
Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է AS-ը: Արգենտինացին հայրենիք մեկնելու ճանապարհին ուժեղ գլխապտույտ է ունեցել, սակայն բժիշկների հետազոտության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել:
Մեսսին Արգենտինա է մեկնել Կոլումբիայի հետ առաջիկա խաղին մասնակցելու համար: