Ադրբեջանական նավթի գինը շարունակում է անկում ապրել
ЭкономикаԱսրբեջանական AzeriLight նավթը շարունակում է արժեզրկվել: Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:
AzeriLight տիպի նավթը այս անգամ արժեզրկվել է 0,46 դոլարով կամ 1,02 տոկոսով, եւ ներկայումս մեկ բարելի համար AzeriLight նավթի գինը կազմում է 44,32 դոլար:
Նախորդ անգամ ադրբեջանական նավթը էժանացել էր 1,38 դոլարով կամ 2,99 տոկոսով կազմելով մեկ բարելի համար 44,78 դոլար:
AzeriLight տիպի նավթի ամենացածր արժեքը եղել է 2001 թվականի դեկտեմբեր ամսին` կազմելով 19,15 դոլար, իսկ ամենաբարձր արժեքը 2008 թվականի հուլիսին` 149,66 դոլար:
Կապված նավթի գների անկման հետ՝ ինտենսիվորեն անկում է ապրում նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը`մանաթը:
Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել էր 2015 թվականի դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: ԿԲ հայտարարության մեջ նշվում էր, որ անհրաժեշտություն է առաջացել փոխարժեքը հարմարեցնելու նավթի նոր գներին: