Հայկ Խանումյանի շահերի պաշտպանի 5 բողոքներն էլ մերժվել են
ОбществоԼՂՀ առաջին ատյանի կողմից մերժվել են ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու ու ծեծի ենթարկելու գործը խուլիգանության վերաորակած քննիչի հինգ որոշումների դեմ ներկայացրած բողոքները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ առաջին ատյանի այս որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարան:
Փաստաբանը բողոքարկվել էր գործով չորս մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, քաղաքացիական հայցն ընդունելուց հրաժարվելու, ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ Հայկ Խանումյանին առեւանգելու ու ծեծի ենթարկելու գործը խուլիգանության վերարորակելու քննիչի որոշումները:
Նրա խոսքով՝ դատարաններում բողոքները մերժվելուն պես՝ կդիմեն ՄԻԵԴ:
Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանին ծեծել են 2016 թվականի հունիսի 6-ին: Այս գործոով երեք մեղադրյալ կա, բոլորն էլ կալանավորված են: Նրանցից երկուսը Ստեփանակերտից են, մեկը` Երեւանից: