Ռոյսը պատրաստ կլինի «Բավարիայի» դեմ խաղին
СпортԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը պատրաստ կլինի Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի խաղին: Այդ մասին հայտնել է Գերմանիայի փոխչեմպիոնների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Շատ հաճելի է տեսնել Ռոյսին մարզումների ժամանակ: Նա գերազանց վիճակում է եւ ցուցադրում է հրաշալի խաղամակարդակ»,- Տուխելի խոսքը մեջբերում է Bild-ը:
27-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել այս տարվա մայիսին ստացած վնասվածքից հետո: «Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը նոյեմբերի 19-ին է: