«Յուվենտուսի» արգենտինացի հարձակվողը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը
СпортԹուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան չի ցանկանում երկարաձգել պայմանագիրն իտալական ակումբի հետ: Այս մասին գրում է Il Messaggero-ն:
«Յուվենտուսում» շատ գոհ են Դիբալայի խաղից եւ չեն ցանկանում բաժանվել նրանից: Սակայն ֆուտբոլիստը, ինչպես հաղորդում է աղբյուրը, այլ ծրագրեր ունի. Դիբալան ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում» եւ իսպանական ակումբից սպասում է պաշտոնական առաջարկի:
Հավելենք, որ Դիբալայի պայմանագիրն Իտալիայի չեմպիոնի հետ գործում է մինչև 2020 թվականը: