Վախճանվել Է սպիտակ ջազի հիմնադիրներից մեկը՝ Մոուզ Էլիսոնը
ОбществоՆոյեմբերի 15-ին վախճանվել Է ամերիկացի դաշնակահար, ջազի եւ բլյուզի երաժիշտ Մոուզ Էլիսոնը, հաղորդում Է Արմենպրեսը՝ հղում անելով The Guardian-ին: Կատարողի մահվան լուրը հաստատել Է նրա կինը՝ Օդրը:
Նոյեմբերի 11-ին լրացել Էր Էլիսոնի 89-ամյակը: Նա մահացել Է Հարավային Կարոլինայի իր տանը:
Երաժիշտը համարվում Է սպիտակ ջազի հիմնադիրներից մեկը եւ հայտնի Է առանձնահատուկ ոճով, որը ջազը եւ բլյուզը զուգորդում Է քանթրիի տարրերի հետ:
Էլիսոնի երգերի քավեռները ձայնագրել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Van Morrison-ը, The Who-ն, The Clash-ը, Elvis Costello-ն եւ Yardbirds-ը:
Իր կյանքի ընթացքում երաժիշտը թողարկել Է ավելի քան 30 սկավառակ, որոնցից առաջինը՝ Back Country Suite-ը, թողարկվել Է 1957 թվականին: