Հանքարդյունաբերության ոլորտը օտարերկրյա ներդրողների համար գրավիչ կդառնա. Սուրեն Կարայան
ЭкономикаՀանքարդյունաբերության ոլորտը Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար գրավիչ դարձնելու ուղղությամբ բարենպաստ պայմաններ են ստեղծվելու: Արմենպրեսի հաղորդմամբ, այս մասին Հայաստանում կենսունակ հանքարդյունաբերության հարցերի քննարկմանն ուղղված բիզնես համաժողովում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը՝ մատնանշելով հատկապես օտարերկրյա ներդրողների մասին օրենքի կատարելագործմանն ուղղված քայլերը: «Այդ փոփոխությունները օտարերկրյա ներդրողների համար կերաշխավորեն խտրականության բացառումը, ինչպես նաեւ վեճերի լուծման ընթացակարգերի կատարելագործումը»,-ասաց նա:
Նախարարի խոսքով` օտարերկրյա ներդրումներն ուղեկցվում են ոլորտին հատուկ առաջատար տեխնոլոգիաների մուտքով եւ արեւմտյան որակավորման մասնագիտական ներուժը Հայաստան հրավիրելու հնարավորությունների աճով: «Մենք կարեւորում ենք նաեւ ՀՀ եւ ԱՄՆ միջեւ ստորագրված առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որը հնարավորություն կտա ավելի ընդլայնել երկրում առեւտրատնտեսական համագործակցությունը եւ դրականորեն կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա` ամերիկյան գործարարի համար ստեղծելով նոր հնարավորություններ»,-հավելեց Կարայանը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ էներգետիկենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու ԷյչԷսԲիՍի բանկի հետ համատեղ կազմակերպել էրմեկօրյա բիզնես-համաժողով՝ կենսունակ հանքարդյունաբերության հարցերի շուրջ:
Իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնելու համար Հայաստան ներկայացուցիչներ էին գործուղելՄոդյուլար մայնինգ սիսթեմզ, Ջեներալ էլեքթրիկ, Կատերպիլար/Զեպպելին, ԱյԲիԷմ, Հանիվել, Տեռա սորս գլոբալ և Դոու ամերիկյան կորպորացիաները: