Չարաշահումներ թույլ տված պաշտոնյաներին պատժելու քաղաքական կամք կա. Շարմազանով
ОбществоՉարաշահումներ թույլ տված բոլոր պաշտոնյաները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ ԷդուարդՇարմազանովը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն պատժվում, Շարմազանովը դժվարացավ հստակ պատասխան տալ. «Չեմ կարող ասել: Ես չեմ այդ մարդը: Միգուցե, փաստերն են քիչ: Ես գոնե այս ամբիոնից որևէ հստակ փաստ չեմ լսել»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Դիտարկմանը, թե միգուցե քաղաքական հրահանգ չկա, ԱԺ փոխնախագահը հակադարձեց. «Քաղաքական հրահանգը կա, քաղաքական կամքը կա: Մեր հարազատներից, մեր կուսակցական ընկերներից բազմաթիվ մարդիկ դատապարտվել են, և այսօր իրենց պատիժն են կրում շատ-շատ մարդիկ»:
ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև հնչող մտահոգություններին, թե Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների հատուցման համար ստեղծվելիք հիմնադրամին քաղաքացիների փոխանցած գումարները կարող են նպատակին չծառայել: Շարմազանովը բացառեց, որ այդ գումարները կարող են այլ նպատակների համար օգտագործվել: «Ես չեմ հավատում, որովհետև ամեն ինչ բաց ու թափանցիկ է լինելու: Այս մեղավոր աշխարհում դրախտ մի փնտրեք: Բոլոր երկրներում էլ կառավարման համակարգում կգտնեք անբարեխիղճ պաշտոնյաներ, բայց նաÖ ‡ բարեխիղճ պաշտոնյաների կգտնեք: Ես խնդրում եմ ավելի շատ բարեխիղճներին տեսնել: Ես կոչ եմ անում հավատալ և վերահսկել: Ամեն լումա պետք է վերահսկվի»,- եզրափակեց Շարմազանովը: