Ադրբեջանի պետական բյուջեում 364,3 մլն մանաթի ճեղքվածք է առաջացել
Экономика2016 թվականի 10 ամսում Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերի եւ ծախսերի միջեւ ճեղքվածքը կազմել է 364,3 մլն մանաթ:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական Fins.az լրատվական կայքը:
Այդ ընթացքում Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերը կազմել են 12 մլրդ 103,9 մլն մանաթ, իսկ ծախսերը 12 մլրդ 468,2 մլն մանաթ:
Ադրբեջանի պետբյուջեի 2016 թվականի 10 ամիսների ճեղքվածքը կազմում է այդ երկրի ՀՆԱ-ի 0,7 տոկոսը:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերի եւ ծախսերի միջեւ ճեղքվածքը կազմել էր 519 մլն մանաթ:
Ադրբեջանի պետբյուջեի մուտքերը 2016 թվականի 9 ամսում կանխատեսվող 12 մլրդ 98,3 մլն մանաթի փոխարեն եղել էին 10 մլրդ 103,1 մլն մանաթ, այսինքն՝ 16,5 տոկոսով պակաս:
Ադրբեջանում անցյալ տարվա փետրվարից մանաթի առաջին արժեզրկումից հետո երկրում դոլարացման մակարդակը խիստ բարձրացել է եւ այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս, ինչի պատճառով կոնսոլիդացված պետբյուջեի ճեղքվածքը գնալով աճելով` 2018 թվականին կհասնի ՀՆԱ-ի 14 տոկոսին: