Ադրբեջանում ոսկու արդյունահանումը նվազել է 14,5 տոկոսով
ЭкономикаԱդրբեջանում 2016 թվականի հունվար- հոկտեմբերին ոսկու արդյունահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14,5 տոկոսով նվազել են:
Այս մասին , ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` 2016 թվականի հունվար-հոկտեմբերին Ադրբեջանում ոսկու արդյունահանման ծավալները կազմել են 1 տոննա 616,8 կիլոգրամ:
Նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամային վիճակում:
Ադրբեջանում անցյալ տարվա փետրվարից մանաթի առաջին արժեզրկումից հետո երկրում դոլարացման մակարդակը խիստ մեծացել է եւ այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս, ինչի պատճառով կոնսոլիդացված Պետբյուջեի ճեղքվածքը գնալով աճելով` 2018 թվականին կհասնի ՀՆԱ-ի 14 տոկոսին: