Ереван, 01.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


ԿԲ-ն հայտարարություն է տարածել կենսաթոշակային ֆոնդերի, մասնակիցների և կատարողականի վերաբերյալ

 ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել կենսաթոշակային ֆոնդերի, մասնակիցների և կատարողականի վերաբերյալ: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

          «ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններ հանդիսացող և ՀՀ ԿԲ կողմից կարգավորվող կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն են.

  1. «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն: Որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 19/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ֆրանսիական «AMUNDI ASSET MANAGEMENT» ընկերությունը՝ 51% մասնակցությամբ և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկը՝ 49% մասնակցությամբ: Ֆրանսիական Ամունդին աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 5 տրլն ԱՄՆ դոլար:
  2. «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն: Որպես պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ լիցենզավորվել է 29/11/2013թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Բաժնետերերն են ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերությունը (C-QUADRAT Investment AG)՝ 74.9 տոկոս մասնակցությամբ և գերմանական «Տալանքս Ասեթ Մենեջմենթ» (Talanx Asset Management GmbH) ընկերությունը՝ 25.1 տոկոս մասնակցությամբ: Խումբն ամբողջ աշխարհում կառավարման ներքո ունի ավելի քան 130 մլրդ ԱՄՆ դոլար:

          Կենսաթոշակային Ֆոնդերի մասնակիցների թիվը  կազմում է շուրջ 155 000 մարդ, որից 65 000 պետական համակարգի մասնակիցներ են: Մնացած 90 000 մասնակիցը մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ են:

          Ֆոնդերի կատարողականի առումով նշենք, որ ֆոնդերի եկամտաբերությունը ստեղծման պահից կազմում է 25.9% (1 փայի գինը ստեղծման պահին 1000 դրամից աճել է մինչև 1259 դրամ):

          Ֆոնդերի եկամտաբերությունը 2016 թվականի առաջին տասն ամիսների ընթացքում կազմում է 14.4% տարեկանացված: Հատկանշական է, որ ֆոնդերի ստեղծման պահից սկսած մինչ 2016 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածի գնաճը կազմել է ընդամենը 2%, ինչը նշանակում է, որ ֆոնդերը ապահովել են քաղաքացիների խնայողությունների իրական աճ:

 

Կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները /31.10.2016թ. դրությամբ/

Ֆոնդերում կուտակված գումարները, ՈՐԻՑ՝

57.2 մլրդ ՀՀ դրամ

ՀՀ տնտեսության ֆինանսավորում, ՈՐԻՑ՝

-       Բանկային ավանդներ

-       Կորպորատիվ, հիփոթեքային և միջազգային կազմակերպությունների պարտատոմսեր

19.8 մլրդ դրամ

17.0 մլրդ դրամ

2.8 մլրդ դրամ

 

34%

29%

5%

 

ՀՀ պետական պարտատոմսեր

23.3 մլրդ դրամ

41%

Օտարերկրյա ներդրումային Ֆոնդերի արժեթղթեր

14.1 մլրդ դրամ

25%

 

Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը 31.10.2016թ. դրությամբ (NAV)

 

 Կառավարչի անվանումը

Կենսաթոշակային ֆոնդի անվանումը

Զուտ ակտիվների արժեք (NAV)

Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ՓԲԸ

Հավասարակշռված ֆոնդ

852 մլն դրամ

Պահպանողական ֆոնդ

28.2 մլրդ դրամ

Կայուն եկամտային ֆոնդ

478 մլն դրամ

Ցե Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա ՍՊԸ

Հավասարակշռված ֆոնդ

320 մլն դրամ

Պահպանողական ֆոնդ

27.2 մլրդ դրամ

Կայուն եկամտային ֆոնդ

178 մլն դրամ

Ընդամենը

57.2 մլրդ դրամ

 

  1. Պետական պարտատոմսեր: Կենսաթոշակային համակարգի ակտիվների 41%-ը կամ 23.3 մլրդ դրամը տեղաբաշխված են ՀՀ պետական պարտատոմսերում:
  2. Կենսաթոշակային համակարգի ակտիվները տեղաբաշխված են նաև բանկերում և ոչ պետական արժեթղթերում, որոնք ուղղվում են ՀՀ տնտեսության ֆինանսավորմանը, այդ թվում.
  • Բանկային ավանդներ: Համակարգի ակտիվների 29%-ը կամ շուրջ 17.0 մլրդ դրամը տեղաբաշխված են բանկերում: Այս երկարաժամկետ ներգրավված միջոցները բանկերին հնարավորություն են տալիս ավելի երկարաժամկետ ներդրումներ անել տնտեսության մեջ՝ հատկապես ՓՄՁ ոլորտում:
  • Ազգային հիփոթեքային ընկերություն: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 788 մլն ՀՀ դրամը տեղաբաշխված է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից թողարկված արժեթղթերում: Ստացված միջոցներով Ազգային հիփոթեքային ընկերությունը իրականացնում է հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորում: Բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրելով ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ հիփոթեքային վարկերը դարձնում է մատչելի բնակարանային ֆինանսավորման կարիք ունեցող քաղաքացիների համար:
  • Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC): Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 239 մլն ՀՀ դրամը տեղաբաշխված է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից թողարկված ՀՀ դրամով պարտատոմսերում, որոնք ցուցակված են Nasdaq-ՕMX Armenia ֆոնդային  բորսայում: Միջազգային ֆինանսական կորպորացիան նշված միջոցներով իրագործում է վարկավորման ներդրումային ծրագրեր ՀՀ ֆինանսական շուկաներում, արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, հանքարդյունա-բերությունում, առևտրում և այլ  ոլորտներում:
  • Արժեթղթավորման հիմնադրամի արժեթղթեր: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվներից 95 մլն դրամ ներդրում է կատարվել ՀՀ-ում առաջին անգամ իրականացված արժեթղթավորման պրոյեկտի միջոցով թողարկված պարտատոմսերում: Թողարկված պարտատոմսերի համար որպես ապահովություն հիմք են հանդիսացել 5 վարկային կազմակերպություններից ձեռք բերված վարկեր 1.2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով (թվով մոտ 600 հատ ՓՄՁ, գյուղատնտեսական և սպառողական վարկերը): Թողարկումն իրականացվեց 2015 թվականի դեկտեմբերին, իսկ 2016 թվականի հունվար ամսին ազդարարվեց այս պարտատոմսերի բորսայական առևտրի մեկնարկը:
  1. 3.   Կենսաթոշակային համակարգի ակտիվների 25%-ը բաժնային արժեթղթեր են (ETF - Exchanged traded funds, արտասահմանյան ֆոնդերի Փայեր): Այս ներդրումները կատարվել են օտարերկրյա կապիտալի շուկաներում ձևավորված շահույթը մեր ֆոնդերի մասնակիցներին հասանելի դարձնելու համար, ընդ որում ETF-երը հանդիսանում են 1000-ից ավել ցուցակված արժեղթղթերի համախումբ: Այս ֆոնդերը ներառում են այնպիսի ընկերությունների արժեթղթեր, ինչպիսիք են Apple, Google, Microsoft, Nestle, Toyota, Nissan, S ony, Coca-Cola ևայլն: Միջոցները տեղաբաշխված են նաև այլ երկրների պետական պարտատոմսերում (ԱՄՆ), հանքարդյունա-բերությունում (Gold mining fund):

          Քաղաքացիները հնարավորություն ունեն 3 տարբերակով տեղեկանալ իրենց հաշվում առկա միջոցների, այդ թվում հաշվետվությունների մասին՝

  • հաշվի օպերատորների միջոցով՝ Հայփոստ, Արարատբանկ, Արդշինբանկ, HSBC, Ինեկոբանկ, Կոնվերսբանկ, Հայբիզնեսբանկ, ՎՏԲ Հայաստան Բանկ (քաղաքացիների պահանջի դեպքում հիշյալ կազմակերպություններում նրանց տրամադրվում է համապատասխան տեղեկանք),
  • epension.am կայքի միջոցով օգտվելով նույնականացման քարտից և քարտ կարդացող սարքից,
  • ՀՀ տարածում գործող ARCA համակարգի բանկոմատների միջոցով (քաղաքացիներն իրենց բանկային քարտերի միջոցով կարող են ծանոթանալ վերջին 10 գործարքներին և իրենց հաշվեկշռին):

          Ինչ վերաբերում է ֆոնդերի կատարողականի և ներդրումների մասին տեղեկանալուն, ապա նշենք, որ տեղեկատվությունը մշտապես ամենօրյա պարբերականությամբ թարմացվում և առկա է 2 կառավարիչների և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի ինտերնետային կայքերում (www.amundi-acba.am/, https://www.c-quadrat-ampega.am, www.nasdaqomx.am), իսկ ամփոփ տեղեկատվություն եռամսյակային կտրվածով հրապարակվում է ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային էջում՝ https://www.cba.am/am/SitePages/stat finorg.aspx»:

Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году