Porsche-ն ու Մարիա Շարապովան վերսկսել են համագործակցությունը
СпортՌուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան եւ գերմանական Porsche ավտոարտադրողը վերսկսել են համագործակցությունը: 2016թ. հունվարից 1-ից արգելված մելդոնիում դեղամիջոցի օգտագործման համար երկու տարով որակազրկված Շարապովայի անձնական հովանավորներից շատերը հրաժարվել էին համագործակցույթունը:
Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը որոշեց որակազրկումը կրճատել մինչեւ 15 ամիս: Այդ վերանայումից հետո Porsche-ն որոշել է դարձյալ համագործակցել Շարապովայի հետ գովազդային արշավների ժամանակ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի հնգակի հաղթողը Լոս Անջելեսում մասնակցել է Porsche-ի նոր կենտրոնի բացմանը: