«Բարսելոնայի» նախագահ. Վստահ եմ, որ Մեսին կարիերան կավարտի հենց այստեղ
Спорт«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահ է, որ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին կարիերան կավարտի կատալոնական ակումբում: Ոչ պաշտոնական տվյալներով, 29-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Այն նախատեսված է մինչեւ 2018 թվականը:
«Մենք վստահ ենք, որ Մեսին կարիերան կավարտի հենց այստեղ՝ Բարսելոնայում: Նա երկար տարիներ թիմը տարել է նվաճումների»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է «Բասրելոնայի» մամուլի ծառայությունը:
Իսպանական եւ բրիտանական մամուլը գրում է, որ Մեսին պայմանագրի ավարտից հետո կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Մեկ այլ վարկածով էլ, Մեսին ցանկանում է կարիերան ավարտել արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզում», որտեղից էլ 13 տարեկանում տեղափոխվել է Բարսելոնա: