Վարսերի 6 երանգ, որոնց հրաժեշտ կտանք 2017-ին (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Սանրվածքն ու վարսերի գույնը կարող են ամբողջությամբ կերպարանափոխել ձեզ՝ այդ պատճառով էլ շատ կարեւոր է որեւէ փոփոխության դիմելիս երկար մտածել։
Ամեն սեզոն ոճաբանները ներկայացնում են վարսերի ամենանորաձեւ երանգներն ու սանրվածքները. դրանք բազմազան են, ուստի չեք էլ հասցնի փորձարկել բոլորը։
Wnews.am-ը ներկայացնում է 2016-ին վարսերի ամենաակտուալ երանգները, որոնց ոճաբանները խորհուրդ են տալիս հրաժեշտ տալ գալիք 2017-ին։

Մուգ արմատներով բլոնդ. որքան էլ դրանք ձեռնտու են վարսերի որակը պահպանելու առումով, քանի որ ստիպված չեք լինում վարսերը հաճախ ներկել, այնուամենայնիվ ոճաբանները հորդորում են հրաժարվել մուգ արմատներով եւ բաց ծայրերով սանրվածքից։

Սառը շագանակագույն. Ոչ, այն ոչ թե վատ կամ էժանագին տեսք ունի, այլ պարզապես շատ հասարակ է դիտվում։ Պարզ շագանակագույն երանգն առանց փոփոխվող երանգների շատ ձանձրալի է։

Կտրուկ անցում մուգից բաց երանգ. Մուգ երանգներից բաց երանգների անցումը շատ էլեգանտ կարող է դիտվել, եթե խոսքը սեւ մազարմատների եւ սպիատկին մոտ ծայրերի մասին չէ։

Մեղրագույն կարմիր. այս երանգն «իրավունք ունեք» թողնել, եթե այն ձեր բնատուր գույնն է, իսկ «շատ ակնհայտ» ներկված լինելը ակտուալ չի լինելու։

Սոմբրե. Արեւից խամրած վարսերի էֆեկտը եւս դուրս է գալիս նորաձեւությունից։

Վառ եւ անսովոր երանգի վարսերը եւս դուրս են գալիս նորաձեւությունից։ Բոլոր ոճաբանները միաբերան կրկնում են՝ բնականություն։