Ադրբեջանի սեւ շուկայում նկատվում է դոլարի կտրուկ թանկացում
ЭкономикаԱդրբեջանի կենտրոնական բանկի կողմից դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի հրապարակումից հետո սեւ շուկայում դոլարը սկսել է կտրուկ թանկանալ:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական բանկերի մեծ մասի կողմից դոլարի վաճառքը դադարեցնելու արդյունքում սեւ շուկան կրկին ակտիվացել է: Սեւ շուկայում 1 դոլարը արժե 1,8250 մանաթ, առքը` 1,8000 մանաթ:
Ադրբեջանում մանաթի շարունական անկման պատճառով իսկական դոլարային իրարանցում է սկսվել:
Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով՝ եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նախորդ մեկ ամսվան համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:
Դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ ավելի բարձր փոխարժեք:
Ադրբեջանում ներկայումս գործում է դոլարի լողացող փոխարժեք, եւ այն հարմարեցվում է ադրբեջանական նավթի գներին: