Քննարկվե՞լ է արդյոք ԿԲ նախագահի պաշտոնանկության հարցը
ОбществоԱյսօր Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ Դիլիջանում կառուցված ԿԲ ուսումնահետազոտական կենտրոնի ծախսերը պետական բյուջեից չեն:
Նա հավելեց, որ որեւէ լումա չի օգտագործվել դրա վրա: «Դա հատուկ միտումնավոր շեղում է կատարվում, որ բոլորին ասեն, թե մենք էնտեղ ծախսեր ենք արել։ Ո՛չ, որեւէ մեր քաղաքացու գրպանից վերցված փող չէ, որեւէ մեկ քաղաքացու ուսերին բեռ չէ»,- ասաց նա:
ԿԲ նախագահը, անդրադառնալով իր` հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին, նշեց, որ հարցի պատասխանը կարող է տալ այն անձը, ով այդ լուրը պատվիրել է:
«Իմ պաշտոնանկության հարցը չի քննարկվել: Ո՞նց եք պատկերացնում, որ կառավարության ղեկավարի հետ տենց հարց քննարկվի: Նախ՝ կառավարության ղեկավարը դրա հետ կապ չունի, ինձ նշանակել է ԱԺ-ն եւ ԱԺ-ն էլ ներկայացրել է հանրապետության նախագահին»,- ասաց Ջավադյանը: