Այրվել է մոտ 6000 հակ պահեստավորված անասնակեր և ջերմահարվել տանիքը
ОбществоՆոյեմբերի 16-ին, ժամը 21.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի նախկին Սելխոզտեխնիկա-ի պահեստում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ տեխնիկա հրդեհաշիջման աշխատանքներն արագացնելու համար:
Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 17-ին, ժամը 00.23-ին, մարվել՝ 16.20-ին:
Շինության (մոտ 400 քմ) ներսում այրվել է մոտ 6000 հակ պահեստավորված անասնակեր և ջերմահարվել տանիքը (520 քմ)՝ ամբողջությամբ: