Իրանում նավթի օրական արդյունահանման ծավալը 2040 թվականին հասնելու է 6 միլիոն բարելի
ЭкономикаԲրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) կանխատեսումների համաձայն Իրանում նավթի օրական արդյունահանման ծավալը 2040 թվականին հասնելու է 6 միլիոն բարելի։
Ներկա դրությամբ Իրանում այդ ցուցանիշը կազմում է մոտ 3.7 միլիոն բարել։ Գործակալության զեկույցի համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում նավթի պահանջարկի աճը դանդաղելու է և 2040 թվականին նավթի օրական արդյունահանման ծավալը հասնելու է 103 միլիոն բարելի։
2016 թվականի հոկտեմբերին նավթի համաշխարհային մատակարարումները կազմում են օրական 97.8 միլիոն բարել։ Ակնկալվում է, որ 2040 թվականին գազի համաշխարհային պահանջարկն աճելու է 50 տոկոսով։