Սթիվեն Ջերարդը՝ «Միլթոն Քինս Դոնսի» մարզիչի թեկնածու
Спорт«Լիվերպուլի» եւ Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդի մարզչական կարիերան կարող է սկսվել «Միլթոն Քինս Դոնս» ակումբում, որը ներկայացնում է Անգլիայի Առաջին լիգան (երրորդ դիվիզիոն՝ Պրեմյեր լիգայից եւ Չեմպինոշիփից հետո), հաղորդում է BBC-ն:
36-ամյա Ջերարդը դեկտեմբերին կհեռանա ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիից» եւ արդեն բանակցել է «Միլթոն Քինս Դոնսի» ղեկավարության հետ մարզիչի թափուր պաշտոնը զբաղեցնելու հարցով:
Հոկտեմբերին ակումբը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Կարլ Ռոբինսոնին, որը 6 տարի ղեկավարում էր թիմը: 17 տուրից հետո «Միլթոն Քինս Դոնսը» 17 միավորով 21-րդ տեղում է:
Ջերարդն ունի նաեւ «Լիվերպուլի» ակադեմիայում աշխատանքի տարբերակ: