Հունահայ համայնքը մեկնարկում է իր դրամահավաք-հեռախոսամարաթոնը
Общество«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինը նոյեմբերի 19-ին մեկնարկում է իր 6-րդ դրամահավաք-հեռախոսամարաթոնը: Երկօրյա դրամահավաքի ընթացքում կամավորները հեռախոսազանգերով կկապվեն համայնքի շուրջ 1600 ընտանիքների հետ՝ հորդորելով նվիրատվություններ կատարել, ինչն այս տարի եւս կուղղվի Քարին Տակ համայնքի (ԼՂՀ Շուշիի շրջան) ման կապարտեզի կառուցման համաֆինանսավորմանը: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամից:
«Հունահայ փոքր համայնքի համար դժվար է մեծ ծրագրեր իրականացնել, բայց արդեն կա այլ տեղական մարմինների հետ համատեղ ձեռնարկների իրականացման փորձ, ինչը նաեւ միաբանության գեղեցիկ խորհրդանիշ է: Այսկերպ կառուցվել է նաեւ Խաչմաչի համայնքային կենտրոնը»,- ասում է Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանը եւ հույս հայտնում, որ եթե այս տարվա դրամահավաքը գերազանցի ակնկալվող թիվը, ապա եւս մեկ ծրագիր կստանձնեն:Հեռախոսամարաթոնի, ինչպես նաեւ ընթացիկ տարվա մյուս բոլոր դրամահավաք միջոցառումների արդյունքները կհրապարակվ են տարվա գլխավոր դրամահավաքի օրը՝ նոյեմբերի 24-ին, Հեռուստամարաթոն 2016-ի ուղիղ եթերում:
Հունաստանի տեղական մարմինը հեռախոսամարաթոններ է իրականացնում սկսած 2010թ.-ից: Կիրառելով Ֆրանսիայում կազմակերպվող համաեվրոպական հեռախոսամարաթոնի փորձն ու մշակույթը՝ հունահայ համայնքն արդեն ավելի քան 140 000 եվրոյի ներդրում է կատարել հայրենիքում: