Առողջապահության ոլորտի պատասխանատուները հավաստիացնում են` Հայաստանում ներկա պահին H1N1 վիրուս չկա
ОбществоԱռողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ եվրոպական տարածաշրջանի երկրներում ընթացիկ տարվա նոյեմբերին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը համարվում է նորմալ։
«Այս հիվանդությունը սեզոնային բնույթ է կրում, աշխուժացում է նկատվում։ Հետազոտությունների արդյունքում հիմնականում գրիպի Ա տեսակի H3 ենթատիպն է շրջանառվում։ Կան նաև այլ վիրուսներ՝ ադենովիրուս, ռինովիրուս։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ինչպես նաև Ռուսաստանին, որտեղ հոսքերը ավելի շատ են, ապա ասեմ, որ հիմնականում նույն շրջանառությունն է՝ Ա տեսակի H3 ենթատիպը։ Հիմնականում աշխուժացում է նկատվում 0-14 տարեկան երեխաների շրջանում»,- ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:
Արմենպրեսի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վանյանն ասաց, որ 10-15 օր առաջվանից հանրապետությունում սկսել է շրջանառվել Ա տեսակի H3 ենթատիպը։ Այլ վիրուսներ այս պահին հանրապետությունում չեն շրջանառվում։ «Մեր երկրում ներկա պահին H1N1 վիրուսը չկա։ Բայց վերջին օրերի ընթացքում մենք հաստատեցինք Ա տեսակի H3 ենթատիպի գրիպը, որը մինչ այդ չէր շրջանառվում։ Մեզ մոտ ամենօրյա դիտարկում է իրականացվում դպրոցներում և մանկապարտեզներում, քանի որ երեխաները թիրախա յին խումբ են, և հենց այնտեղից էլ հիմնականում տարածվում են շնչառական հիվանդությունները»,- նշեց ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը:
Սուր շնչառական վարակների և գրիպի կանխարգելման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվում են կանխարգելիչ համաճարակային համալիր միջոցառումներ։