Իշխանությունները կքննարկեն զինծառայողների հատուցման նախագծից պարտադիր բաղադրիչը հանելու առաջարկը
ОбществоԻշխանությունները կքննարկեն զոհված և վիրավորված զինծառայողների հատուցման համար ձևավորվելիք հիմնադրամին պարտադիր վճարները կամավոր դարձնելու առաջարկը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք ունենք այդ պարտադիր դրույթը կամավոր դարձնելու առաջարկ, և ես կարծում եմ, որ դա նորմալ մոտեցում, է, որ եթե կա մեկը, ով չի ցանկանում վճարել, նրան չպարտադրվի: Կարծում եմ, որ այդ առաջարկը կքննարկվի, քանի որ բոլոր առաջարկները ենթակա են քննարկման»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Բաղդասարյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է օրենքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում փոփոխություններ լինեն և պարտադիր բաղադրիչը հանվի նախագծից, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Կա նման առաջարկ, որը կքննարկվի»: