25 տարեկանում մահացել է Վենեսուելայի հավաքականի ավագը, որը հանդես էր գալիս Թուրքիայում
Спорт25 տարեկանում մահացել է վոլեյբոլի տղամարդկանց Վենեսուելայի հավաքականի ավագ Քերվին Պիներուան, հաղորդում է somosvoley-ը։ Մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Նոյեմբերի 17-ի երեկոյան Պիներուան հոսպիտալացվել է, բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն նոյեմբերի 18-ի առավոտյան Պիներուան մահացել է։
2011 թվականին Պիներուան Վենեսուելայի թիմի հետ դարձել է Հարավային Ամերիկայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս մրցաշրջանում նա հանդես էր գալիս թուրքական ակումբներից մեկում։