Ինչ նշանակություն ունեն Ռոնալդուի սանրվածքի 2 գծերը
LifestyleՊորտուգալիայի հավաքականի ավագ, աշխարահահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի կյանքն ու գործունեությունը մշտապես ուշադրության կենտրոնում են: Բացի նրա անձնական կյանքից բավականին շատ քննարկվեց նաև նրա սանրածքը, երբ նա դաշտ դուրս եկավ 2 գծով սափրած գլխով:
Սոցցանցերի օգտատերերն ու լրատվամիջոցները մի շարք ենթադրություններ արեցին, թե ինչ նշանակություն ունեն այդ գծերը, և ահա պարզվում է, որ Ռոնալդուն ի նշան սոլիդարության է արել իր սանրվածքը: Այս մասին հայտնում է inmyway.org-ը: Ըստ լրատվամիջոցների, պորտուգալացի ֆուտբոլիստը վճարել է քաղցկեղով հիվանդ տղայի բուժման ծախսերը: Բուժման ընթացքում տղան ենթարկվել է վիրահատության, որից հետո նրա ծոծրակին երկու սպի է մնացել: Հենց այդ նույն տեղում էլ Ռոնալդուն երկու գծով սափրել է իր ծոծրակը՝ այդկերպ աջակցելով հիվանդ երեխային: