Բաստիան Շվայնշտայգերն արժանացել է հատուկ մրցանակի
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը հատուկ մրցանակի է արժանացել գերմանական հեռուստատեսային եւ լրագրողական Bambiմրցանակաբաշխությունում, որը նախատեսված է Գերմանիայի մշակույթի, հեռուստատեսության, լրագրության եւ սպորտի գործիչների համար, հաղորդում է Sport1-ը։
Աշխարհի չեմպիոնը հատուկ մրցանակին արժանացել է Գերմանիայի ազգային թիմում ունեցած ներդրման համար։ Շվայնշտայգերը կարիերան ազգային հավաքականում ավարտել է այս ամռանը։ Մրցանակի է արժանացել է նաեւ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը։