Նյու Յորքում լրտես -երկնաքեր են հայտնաբերել
ОбществоՄանհեթենի Թոմաս սթրիթ փողոցում գտնվող բազմահարկ, առանց պատուհանների շենքը որը տասնմյակներ շարունակ համարվում էր AT&T հեռահաղորդակցության ընկերության տեխնիկական շենքը, իրականում Ազգային անվտանգության գործակալության գաղտնի դիտարկումների կենտրոնն է, հայտնում է The Intercept –ը։
Պորտալի տվյալներով, ԱԱԳ աշխատակիցները տարիներ շարունակ աշխատել են 29 հարկանի երկնաքերում։ Շենքն ըստ էության հեռախոսազանգեր, ֆաքս հաղորդագրություններ ու էլեկտրոնային նամակներ որսալու կենտրոն է ։ Օբյեկտի կոդային անվանումն է TITANPOINTE։ Նման եզրակացության են հանգել լրագրողները ՝ ուսումնասիրելով շենքի ճարտարապետական նախագիծը ու հարցում անելով AT&T–ի աշխատակիցների շրջանում։
«Այս փաստը, ըստ էության, վկայում է այն մասին, որ հեռահաղորդակցության ծառայությունների փրովայդերները դարձել են հսկիչ մարմինների աջ ձեռքը՝ կամա թե ակամա»,- հայտնել է The Intercept –ին իրավապաշտպան Էլիզաբեթ Գոյթեյնը։
Լրագրողները ենթադրում են, որ շենքում տեղադրած սարքավորումների միջոցով ԱԱԳ աշխատակիցները կարող էին «որսալ» ՄԱԿ-ի, ԱԱՀ-ի, ՀԲ-ի ու առնվազն 38 երկրների թվային հաղորդագրությունները ։
Ազգային անվտանգության գործակալությունը ԱՄՆ ՊՆ ստորաբաժանումներից է, որը զբաղվում է ռադիոտեխնիկական ու էլեկտրոնային հետախուզությամբ։