Բավարիայում խանութի սեփականտիրոջը տուգանել են միգրանտներին շների հետ համեմատելու համար
ОбществоԲավարիայի Զելբ քաղաքում խանութի սեփականատիրոջը տուգանել են միգրանտների մասին վիրավորական ցուցատախտակ փախցնելու համար, հայտնում է Nordbayerischer Kurier–ը։
Նա պետք է 1․8 հազար եվրո փոխանցի երկու մանկապարտեզների։ Եթե տղամարդը չանի դա՝ տուգանքի չափը կավելանա մինչեւ 4․95 հազար եվրո, նշում է պարբերականը։
Այս ամռանը 54-ամյա բավարացին, որի անունը չեն հայտնում, ցուցափեղկին շան նկար էր փակցրել եւ գրել․ «Փախստականների մուտքն արգելվում է»՝ նմանակելով «Շների հետ մուտքն արգելվում է» գրությունը, որը հաճախ է փակցվում խանութների վրա։
Մեղադրյալի փաստաբանը վստահեցնում է, որ իր պաշտպանյալը ռասիստ լինել չի կարող, քանի որ շատ օտարերկրացի ընկերներ ունի։
Իսկ խանութի սեփականատերն ինքը հայտնել է, որ այդ ցուցատախտակը փակցնելիս՝ չի մտածել բացասական հետեւանքների մասին։