Հարկ կա վերանայել իրականացվող վարկային ծրագրերի առաջնային նպատակահարմարությունը. ՋՏՊԿ նախագահ
Экономика«Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» շրջանակներում Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգի ներդրման արդյունքում արդեն իսկ հնարավոր կլինի խնայել 2 մլն կվ/ժ էլեկտրաէներգիա:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԷԵԲՊ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ընթացիկ արդյունքները ներկայացրեց Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների ավագ մասնագետ, ծրագրի թիմի ղեկավար Ուինսթոն Յունը:
Բացի այդ, խոսելով ՀԲ-ի ֆինանսական մասնակցությամբ իրականացված մյուս ծրագրերի մասին, Ու. Յունն ասաց, որ մեխանիկական ոռոգման ջուր տեղափոխող հեռացնող ջրանցքների վիճակի բարելավան արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել ջրակորուստները՝ շուրջ 24 մլն մ³-ով:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, որ ոլորտում բազմաթիվ ծրագրեր իրականացվում են Համաշխարհային բանկի ֆինանսական մասնակցությամբ: Մինչ այս կատարված աշխատանքները հույս են ներշնչում, որ ՀԲ-ի հետ հետագա համագործակցությունը ևս արդյունավետ է լինելու, սակայն հարկ կա վերանայելու ոլորտի առաջնահերթությունները.
«Հարկ կա ազատվել կրկնվող ֆունկցիաներ իրականացնող կառույցներից, ինչպես նաև՝ վերանայել մի շարք ծրագրերի իրականացման առաջնային նպատակահարմարությունը՝ ավելորդ վարկային բեռից խուսափելու համար»,- ասաց նա:
ՀԲ ներկայացուցիչները նշեցին, որ ընդունում են ՋՏՊԿ նախահագի մոտեցումը: Համատեղ իրականացված ծրագրերից առանձնացնելով Գեղարդալճի ինքնահոս համակարգի շինարարությունը, Ու. Յունն ասաց, որ նախագիծը վերափոխվել է՝ հաշվի առնելով Գողթ համայնքի բնակիչների դիտողությունները: Փոփոխված ծրագրի արդյունքում հնարավոր է եղել որոշակի գումար տնտեսել, որով, հնարավոր է, ջրահեռացման ջրագիծ կառուցվի, որի մասին խնդրել են Գողթի բնակիչները: