Մեսին վճարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պարտքը անվտանգության աշխատակիցներին
СпортՖուտբոլի Արգենտինայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լեո Մեսին վճարել է Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պարտքը:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ Արգենտինայի հավաքականի անվտանգության աշխատակիցներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել, Բրազիլիայի հետ հերթական խաղի ժամանակ նրանցից մի քանիսը մոտեցել են Մեսիին՝ խնդրելով օգնել իրենց: Ոսկե գնդակի բազմակի դափնեկիրն անմիջապես զանգել է հորը, վերջինս էլ աշխատակիցների հաշվեհամարին է փոխանցել աշխատավարձը՝ սեփական միջոցներից: