Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վարչապետն Արագածոտնում հանձնարարել է ֆինանսներն ուղղել մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրերին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 18-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Աշտարակում, որտեղ նրան է ներկայացվել քաղաքի զբոսաշրջության զարգացման նախագիծը: Մասնավորապես, նախատեսվում է Աշտարակի 11-րդ դարի հին կամուրջի շրջակայքում, որտեղ առկա են եկեղեցիներ, պատմամշակութային հուշարձաններ, ձիարշավարան, հանգստի գոտի, վերականգնել քա ղաքի կոլորիտը, որը կարող է գրավիչ դառնալ զբոսաշրջիկների համար: Նախագծի նպատակն է Աշտարակը դարձնել զբոսաշրջային հետաքրքիր ուղղություններից մեկը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախատեսվում է առաջիկայում մշակել քաղաքի զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որի շրջանակում կյանքի կկոչվեն նաև ենթակառուցվածքային նախագծեր: Նշվել է, որ Աշտարակը զբոսաշրջության տեսանկյունից ուշադրության կենտրոնում է և ծրագիրը պետք է իրականացվի պետություն-մասնավոր համագործակցությամբ, նաև միջազգային կազմակերպությունների ներգրավմամբ: Վարչապետ Կարապետյանը ողջունել է նախաձեռնությունը և հանձնարարեց հնարավորինս արագ մշակել ծրագիրը և այն ներկայացնել կառավարություն: 
Այնուհետև Կարեն Կարապետյանը հանդիպել է Արագածոտն համայնքի կարկտահարությունից տուժած բնակիչներին, լսել նրանց խնդիրները, որոնք վերաբերել են վարկային պարտավորությունների կատարմանը, ջրի վարձի և հողի հարկի վճարումներին: Կարեն Կարապետյանն Արագածոտնի գյուղապետ Մելսիկ Ղազարյանին առաջարկել է գյուղացիների պարտավորությունների ծավալները ներկայացնել կառավարություն: Դիմելով գյուղացիներին և գյուղապետին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Համայնքապետը պետք է գա և մեզ հետ գործնական խոսի, նշի, որ եթե այսքան գումար տանք, այս կանեք, այնկանեք, ոտքի կկանգնեք, ռիսկերը կնվազեն, որպեսզի մենք անընդհատ այսպիսի արտակարգ իրավիճակների մեջչընկնենք: Տալիս եք ծրագիր, դուք ինչ բեռ եք վերցնում, մարզպետն ինչ < b>բեռ, նախարարն ինչ բեռ, ես ինչ բեռ»: 
Վարչապետ Կարապետյանն այցելել է հյուսիս-հարավ ավտոմայրուղու երկրորդ տրանշով կառուցվող Աշտարակ-Թալին ճանապարհահատված, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 42 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, ներկայում իրականացվել է աշխատանքների 35 տոկոսը: Նախատեսվում է ճանապարհը շահագործման հանձնել 2018 թվականին: Կարեն Կարապետյանը կարևորել է որակական չափանիշների և ժամանակացույցի հստակ պահպանումը: 
Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզում գործող «Գոլդն Գրեյպ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007-ից մինչ օրս ավելի քան 180 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի և գինու, ինչպես նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի և այլն): Կարեն Կարապետյանը շրջել է այգիներով, ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և ընկերության առաջիկա ծրագրերին: Ըն դհանուր ներդրումների ծավալը կազմել է մոտ 20 մլն եվրո, որից 7 մլն եվրոն ուղղվել է գինու և կոնյակի նոր գործարանի կառուցմանը: Գործարանի մթերման հզորությունը կազմում է տարեկան մինչև 1000 տոննա խաղող: «Գոլդն Գրեյպ Արմաս»-ն իրականացնում է նաև ագրոզբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր: Տեղեկացվել է, որ ընկերության արտադրանքը վաճառվում է ոչ միայն ներքին շուկայում, այլև ԱՄՆ-ում, Եվրոպայում, ՌԴ-ում, Չինաստանում: Աշխատանքներ են տարվում այլ շուկաներ մուտք գործելու ուղղությամբ: 
Կառավարության ղեկավարը եղել է նաև Վարդենուտ համայնքի &laquo ;Ագաթ 777» ՍՊԸ-ի սպանդանոցում, որը գործում է 2015 թ.-ից: Նշվել է, որ սպանդանոցի կառուցման նպատակով Հունաստանի կառավարությունն ընկերությանը հատկացրել է ավելի քան 211 հազար դոլար, իսկ ընկերության կողմից կատարված ներդրումը կազմում է մոտ 450 հազար դոլար: Սպանդանոցն ունի երեք հոսքագիծ և մեկ հեթափոխում կարող է իրականացնել 40 գլուխ խոշոր, 100 գլուխ մանր եղջերավոր կենդանիների և 100 գլուխ խոզերի մորթ: Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանում ժամանակակից սպանդանոցների առկայությունը՝ սննդի անվտանգության ապահովման և անասնապահության զարգացման խթանման ա ռումով: 


Այցի ավարտին վարչապետն Արագած համայնքում հանդիպել է Արագածոտնի մարզի համայնքների ղեկավարների հետ՝ քննարկել մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: «Մենք ցանկանում ենք քննարկել Արագածոտնի մարզիզարգացման ծրագիրը, լսել մարզպետին, համայնքների ղեկավարներին, թե որոնք են մարզի խնդիրները, որոնք՝առաջարկվող լուծումները, զարգացման ծրագրերը: Պետք է այդ ծրագրերի մեջ առանձնացնենք նրանք, որոնքկարող են արագ, շոշափելի արդյունք տալ, նշենք այն ծրագրերը, որոնք խիստ անհրաժեշտ են, նաև ֆիքսենք՝ ինչ էանում համայնքը, ինչ է անում մարզպետարանը, ինչ են անում ՀՀ նախարարությունները,գերատեսչությունները և ՀՀ կառավարությունը»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ բոլոր այն ծրագրերը, որոնք համայնքները, մարզերը ներկայացնելու են, կառավարությունում առավելագույնս ուշադիր ուսումնասիրվելու են: Վարչապետի խոսքով՝ գործադիրն արձագանքելու է այն ծրագրերին, որոնք առավել էֆեկտիվ են, որտեղ համայնքը, մարզպետարանը, համայնքի բնակիչները, համայնքի բիզնեսն իրենց վրա բեռ են վերցնելու: Կառավարության ղեկավարն ավելացրել է, որ խոսքը գնում է այն ծրագրերի մասին, որոնք ուղղված են լինելոÖ ‚ աշխատատեղերի ստեղծմանը և այլ կարևորագույն խնդիրների լուծմանը: 
Այնուհետև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյուզալյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է և ՀՆԱ-ի 60 տոկոսը զբաղեցնում է այս ոլորտը: Մարզում ընթացիկ տարում մշակվել է 218 հազար հա հողատարածք, ինչը 2015-ի համեմատ ավելի է 600 հա-ով: Մարզպետի խոսքով՝ առաջնային խնդիր է արտադրանքի իրացումը, ոռոգելի տարածքների ավելացումը: Վերջինիս հետ կապված քննարկումներ են տարվում Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ ջրի բաշխման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար: Ըստ Գաբրիել Գյոզալյանի, մարզում ընթացիկ տարում ներդրումներ են կատարվել հիմնականում գինու, կոնյակի արտադրության ուղղությամբ, ոլորտում գործող ձեռնարկությունների թիվը հասել է 13-ի: Ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով քայլեր են իրականացվում նաև հանքարդյունաբերության ոլորտում: Գաբրիել Գյոզալյանը նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում մարզի զարգացման ծրագրի մշակման ուղղությամբ, որը կառավարությանը կներկայացվի մինչ դեկտեմբերի 25-ը: 
Անդրադառնալով մարզի զարգացման ծրագրին՝ Կարեն Կարապետյանը ներկայացրել է համայնքների ղեկավարներից իր ակնկալիքները: «Երևանում չկա մի խելոք մարդ, որը ձեզնից լավ է պատկերացնում ձեր համայնքի, ձեր մարզիզարգացումը: Այդ իսկ պատճառով, Երևանի հետ գործնական հարաբերություններում և կառավարության հետշփումից արդյունքները շատ խիստ կապված են նրանից, թե դուք ինչքանով եք ռեալ, պրագմատիկ պատկերացնումմարզի, համայնքի զարգացումը, խնդիրները, պակասը, այն, թե ինչի կարիք ունեք: Մենք ունենք սահմանափակբյուջե, սահմանափակ միջոցներ, բայց բազմաթիվ կարողություններ, որպեսզի բավականին լավ պայմաններովֆինանսներ ներգրավենք: Ո՞ւր պետք է ուղղենք այդ ֆինանսը. պետք է ուղղենք ռազմավարական որոշակիխնդիրների լուծմանը, նաև այն ոլորտներ, որտեղ մաքսիմալ արագ, շահութաբեր և էֆեկտիվ ծրագրեր ունենք: Ո՞րգործընկերոջ հետ ենք մենք աշխատելու. որը հարցին լավ է տիրապետում, վստահ է, որ այս ծրագիրը կիրագործի,նաև զուգահեռ բեռ կվերցնի իր վրա: Մինչև դուք չպատկերացնեք ձեզ ինչ է պետք, Երևանում որևէ մեկը չիպատկերացնելու»,- ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ եթե մարզպետն ու համայնքների ղեկավարները չպատկերացնեն իրենց ինչ է պետք, երբևէ դրական և արդյունավետ տեղաշարժ չի լինելու: «Բիզնեսի,կառավարման մեջ մի թեզ կա, որը չափազանց կարևոր է. եթե դու կարող ես դա պատկերացնել, ապա դու շանս ունեսդա անել: Դուք անպայման պետք է ունենաք այդ պատկերացումը, թե ինչ եք ցանկանում: Պետք է ամփոփել,պատրաստել մի նյութ, որից կիրառական արդյունք կլինի և < b>մենք ըստ դրա քայլ առ քայլ կգնանք առաջ: Պետք էպատրանքներից դուրս գանք և նստենք ու առարկայական խոսենք»,- նշել է Կարեն Կարապետյանը: 


Այնուհետև խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետը հետաքրքրվել է մարզում առողջապահության ոլորտի վիճակի, մասնավորապես, բժշկական հաստատությունների աշխատանքի արդյունավետության, պետպատվերի տեղաբաշխման գործընթացի և հարակից այլ հարցերի մասին: Զեկուցվել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում ծախսերի նվազեցման և օպտիմալացման ուղղությամբ, նախատեսվում է Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի կարգավիճակի փոփոխություն, որը կանգնել է ֆինանսական խնդիրների առջև: Մասնավորապես, ծրագրվում է փակել կենտրոնի ստացիոնար ծառայությունը և թողնել միայն ամբուլատոր և անհետաձգելի բուժօգնության ծառայությունը: Արդյունքում, կտնտեսվի 52 մլն դրամի տնտեսում: Ծաղկահովիտի համայնքապետն իր դժգոհությունն է հայտնել բուժկենտրոնի օպտիմալացման ծրագրի կապակցությամբ և առաջարկել է այն հանձնել հավատարմագրային կառավարման: Նա տեղեկացրել է, որ այդպիսի ներդրող արդեն իսկ կա: Վարչապետ Կարապետյանը հորդորել է ծրագիրը հ նարավորինս արագ ներկայացնել Առողջապահության նախարարություն: Խոսելով պետպատվերի համակարգի արդյունավետ և թափանցիկ գործունեության վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ներկայացվելու է պետպատվերի նոր հայեցակարգ, որով քաղաքացիները կունենան ընտրության հնարավորություն: «Մենք պետպատվերով չպետք է առողջապահության ոլորտում ստեղծենք ոչմրցունակ, ոչ արդարացի դաշտ, որևէ մեկին չպետք է գցենք ար տոնյալ վիճակի մեջ»,- ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը հանձնարարել Առողջապահության նախարարին և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ համատեղ աշխատել և ծրագիր ներկայացնել:
Խոսելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման վերաբերյալ՝ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ սպասելու է ներդրումային հստակ ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների: 
Կարեն Կարապետյանը կարևորել է կրթության արդյունավետությունը և անհրաժեշտ համարել շարունակական կերպով կազմակերպել ուսուցիչների վերապատրաստում, դպրոցներ ում անցկացնել տեսադասեր: «Պետք է այնպես անել, որպեսզիերեխաների հավաքի հիմնական տեղը լինի դպրոցը»,- ասել է վարչապետը՝ տեղեկացնելով նաև, որ քննարկվում է դպրոցական համակարգում ֆինանսական կրթություն ներդնելու հարցը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է մարզի համայնքների ղեկավարներին մշակել և պատասխանատու նախարարություններ ներկայացնել ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր: 

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team