Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ծանոթացել է փոխադրումներ իրականացնող ընկերությունների խնդիրներին
ОбществоՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ժամանակ նախարար Սուրեն Կարայանն առաջարկել է պարբերական հանդիպումների միջոցով լուծումներ տալ փոխադրողների խնդիրներին: Ինչպես տեղեկանում ենք նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հետաքրքրվել է, թե ի՞նչ լոգիստիկ խնդիրներ կան, ի՞նչ քայլեր են իրականացվում շուկայի դիվերսիֆիկացման համար, և ի՞նչ կարող է անել պետությունը՝ օժանդակելու փոխադրող ընկերություններին:
Հայաստանի բեռնառաքողների միության նախագահ Մակար Առաքելյանի խոսքով, պետական կառույցի հետ հանդիպումը ոգևորիչ է, քանի որ այն նախադեպը չի ունեցել: Ըստ Մակար Առաքելյանի`խնդիրները բավականին շատ են` կապված երկրի, տարածաշրջանի աշխարհագրական դիրքի և տնտեսության հետ: Լոգիստիկ ընկերությունները բարձրացրել են երկաթուղով փոխադրումներին, տարբեր երկրներ արտահանվող ապրանքներին, համատեղ բեռնափոխադրումներին առնչվող խնդիրները:
Ընկերությունները խոստացել են մինչև հաջորդ հանդիպում հանդես գալ համապատասխան առաջարկներով, նախարարությունն էլ իր հերթին հաշվետու կլինի կատարած աշխատանքների վերաբերյալ: