Ամեն պարտիայի հետ Սերգեյը սկսում է ավելի վստահ խաղալ. Անատոլի Կարպով
СпортՇախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովի կարծիքով` Սերգեյ Կարյակինը գնալով ավելի վստահ է խաղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի դեմ:
«Կեցցե Սերգեյը, թեպետ դեռևս մրցախաղի կեսն է անցել: Ամեն պարտիայի հետ Սերգեյը սկսում է ավելի վստահ խաղալ, բայց այդ վստահությունը հարկավոր է պահպանել մինչև մրցաշարի ավարտը: Ամեն ոչ-ոքի արդյունքը մեծացնում է նրա հնարավորությունները աշխարհի չեմպիոն դառնալու համար»,- Արմենպրեսի փոխանցմամբ՝ Կարպովի խոսքերը մեջ է բերում ՏԱՍՍ-ը:
Աշխարհի չեմպիոնի մրցախաղում կայացել են 6 պարտիաները: Գրոսմայստերներն ունեն 3-ական միավոր: