ԵԱՏՄ-ն աշխատում է Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ունենալու ուղղությամբ
ЭкономикаԵվրասիական տնտեսական միությունն աշխատանքներ է տանում Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ունենալու ուղղությամբ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստի ընթացքում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սադատ Ասենսեիտովան: «Այստեղ նույնպես մեր ակնկալիքները շատ մեծ են ենթակառուցվածքներում ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիական, ինովացիոն, արդյունաբերական ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցում»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:
Ասենսեիտովայի խոսքով՝ այս ուղղությամբ ահռելի աշխատանք է իրականացվում: Որպես առաջին քայլ՝ նախատեսվում է փոխանակել ծրագրեր, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել ինչպես Չինաստանի, այնպես էլ եվրասիական բիզնեսի համար: «Այստեղ ես ցանկանում եմ ընդգծել, որ առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր մշակելու ընթացքում մենք կարևոր դեր ենք տալիս բիզնեսին: Մեր հիմնական նպատակն է հասկանալ, թե արտահանման առումով մենք որ երկրում ինչ հեռանկարներ կարող ենք ունենալ, և, ելնելով դրանից, ձևավորում ենք համաձայնագրերի նորմերÕ ¨»,- ասաց նա:
Սադատ Ասենսեիտովան հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ն արդեն ազատ առևտրի համաձայնագիր է ստորագրել Վիետնամի հետ և ակնկալում է կրկնապատկել առևտուրն այդ երկրի հետ: ԵԱՏՄ-ն նախատեսում է նման համաձայնագրեր ստորագրել նաև Հնդկաստանի, Իսրայելի հետ, դիտարկվում է նաև Եգիպտոսի հետ նման համաձայնագիր ունենալու տարբերակը: