Քանյե Ուեսթ. «Ես չեմ մասնակցել ընտրություններին, բայց եթե մասնակցեի, կընտրեի Դոնալդ Թրամփին» (ֆոտո, վիդեո)
LifestyleՕրեր առաջ Քանյե Ուեսթը հայտարարել է, որ չի մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին, բայց եթե մասնակցեր, կընտրեր Դոնալդ Թրամփին։
Ոմանք ողջունել են Քանյեի ընտրությունը, ոմանք՝ քննադատել նրան, սուլել։ Ի դեպ, ռեփերի երկրպագուներից մեկը նկարել է այդ ամենը տեսախցիկով, իսկ հետո տեսանյութը հրապարակել Twitter-ում, առաջացնելով հասարակական բուռն արձագանք։
Սոցցանցերը անմիջապես լցվել են ռեփերին ուղղված քննադատական մեկնաբանություններով։ Քանյեի երկրպագուները հայտնել են իրենց հուսախաբության մասին՝ ելնելով նրա քաղաքական դիրքորոշումից։
«Քանյե, դու դեռ Թրամփի կողմի՞ց ես։ Այլևս ոչ մի բառ», -գրել է օգտատերերից մեկը՝ հրապարակելով նկար, որտեղ նա այրում է Քանյե Ուեսթի էսքեզներով ստեղծված սպորտային կոշիկը։ «Քանյեն դադարում է գոյություն ունենալ ինձ համար։ Նա մազից էր կախված, բայց ես նրան շանս էի տվել։ Նա չկարողացավ դրանից օգտվել», -գրել էր մեկ այլ օգտատեր։
Նմանատիպ մեկնաբանությունները Twitter-ում այժմ հազարներով են հաշվվում։ Եվ դրանց թիվը շարունակում է ավելանալ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Դոնալդ Թրամփի հաղթանակը անակնկալ և շոկ էր շատերի համար։ ԱՄՆ քաղաքացիներից շատերը ցանկանում են արտագաղթել Կանադա, իսկ մյուսները մասնակցում են զանգվածային ցույցերի։
Տեսանյութը՝ այստեղ։


Աղբյուրը՝ Լife.panorama.am