Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցնում Ֆիորենտինայում
СпортՖուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի անդամ Գյումրու «Շիրակ»-ի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցնում «Ֆիորենտինա»-ում:
Վահան Բիչախչյանը մեկնել է Ֆլորենցիա, որտեղ «Ֆիորենտինա» ակումբում կանցկացնի մեկշաբաթյա փորձաշրջան։ Բիչախչյանը մարզվում է «Ֆիորենտինայի» երկրորդ թիմում։
Վահան Բիչախչյանը մինչև 18 տարեկանը (09.07.2017) չի կարող տեղափոխվել մեկ այլ ակումբ։