Մսի արտադրության ծավալները Հայաստանում աճել են 4,7 տոկոսով
ЭкономикаՀայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 33 հազար 770.6 տոննա միս:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն ավելացել է 4.7 տոկոսով:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է մսամթերք, ներառյալ երշիկեղեն 4 հազար 390.2 տոննա՝ նախորդ տարվա համեմատ աճելով՝ 9,7 տոկոսով:
15,5 տոկոսով ավելացել է նաև մսի կիսապատրաստուկների արտադրությունը՝ կազմելով 347.1 տոննա: