Գեղարքունիքում ավտոճանապարհին ավտոմեքենան երթևեկելի հատվածից և բախվել ծառին
ОбществоՆոյեմբերի 19-ին, ժամը 16.54-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի զորամասի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-11 ավտոճանապարհի Վարդենիս-Մարտունի հատվածի 17-րդ կմ-ում «Mercedes E 320» մակնիշի 10 OS 252 պետհամարանիշով (վարորդ՝ 1975 թ. ծնված Վ. Պ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան: