Թրամփը հանդիպել է Ռոմնիի հետ
ОбществоԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է հանրապետական Միթ Ռոմնիի հետ, որին, ըստ տեղեկությունների, պետքարտուղարի պաշտոնն են առաջարկելու: Այս մասին գրում է Reuters-ը:
Հանդիպումը 1.20 ժամ է տեւել: Դրանից հետո Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ բանակցությունները հրաշալի են անցել: «Ես գնահատում են ընտրված նախագահի հետ զրուցելու հնարավորությունը եւ ոգեւորությամբ են նայում ապագա վարչակազմին եւ անելիքներին»,- իր հերթին ասել է Ռոմնին:
«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ Թրամփը նաեւ հանդիպելու է պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսի հետ, որին դիտարկում են պաշտպանության նախարարի պաշտոնում: Մատիսը բազմիցս անհանգստություն է հայտնել Իրանի կողմից անվտանգությանը սպառնացող վտանգների մասին: Այդ պաշտոնի համար քննարկվում է նաեւ բանակի պաշտոնաթող գեներ Դեւիդ Պետրեուսի եւ բանակի գեներալ Ջեք Քինի թեկնածությունը: