Ջրափրկարարները շարունակում են Սևանա լճում անհետացած ձկնորսի որոնումները
ОбществоՋրափրկարարները նոյեմբերի 20-ին, ժամը 13:35-ին վերսկսվել են այս տարվա հոկտեմբերի 31-ին Սեւանա լճում ընկերոջ հետ ձկնորսության դուրս եկած եւ անհետ կորած Նորատուս գյուղի բնակիչ Ա.Կյուրեղյանին: Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Ժամը 15.20-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, որոնողական աշխատանքները դադարեցվել են: Նախարարությունը դեպքի վերաբերյալ կտրամադրիի լրացուցիչ տեղեկատվություն։
«Արմենպրես»-ի թղթակիցը նոյեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության ջրափրկարարները արդեն 18-րդ օրն է, ինչ շարունակում են այս տարվա հոկտեմբերի 31-ին Սեւանա լճում ձկնորսության դուրս եկած եւ անհետ կորած Նորատուս գյուղի բնակիչ Ա.Կյուրեղյանին: Ըստ ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մար զի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանի, որոնումները շարունակվել են ամեն օր, ցերեկային ժամերին եւ ընդհատվել միայն ուժեղ ալեկոծությունների դեպքում: «Նոյեմբերի 9-ին, տեւական որոնումների արդյունքում կարողացանք գտնել անհետացած երկու ձկնորսներից մեկի ՝ Արեւշատ Առաքելյանի դին՝ ափից 11 կիլոմետր հեռավորության եւ մինչեւ 31 մետր խորության վրա: Դիակը գտնվելէր սուզված ձկնորսական նավակի հայտնաբերման տեղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ մինչեւ 31 մետրխորությունից: Այն բոլոր իրերը, որ գտել ենք որոնումների ընթացքում, հուշում են, որ քամին ձկնորսների գտնվելուվայրից փչել է դեպի արեւելք՝ Կարճաղբյուրի ուղղությամբ, ուստ« որոնումները շարունակում ենք այդուղղությամբ՝ ընդարձակելով նաեւ շրջանակը երկու կողմերից: Որոնումները կշարունակենք այնքան ժամանակ,քանի դեռ չենք գտել կորածին: Որոնումների ընթացքում մեզ օժանդակում են նաեւ նորատուսցի ձկնորսները՝ իրենցամրացված մոտորանավակներով»,- ներկայացրել էր վարչության պետի տ եղակալը: