Կոլումբիայում մի կին դանակով հարվածել է երկրի գավաթը նվաճած թիմի ավագին
СпортՖուտբոլի Կոլումբիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ խաղից հետո մի կին մտել է խաղադաշտ եւ դանակով հարվածել է գավաթը նվաճած «Աթլետիկո Նասիոնալի» ավագ Միգել Անխել Բոխրային, հաղորդում է tass-ը:
«Ես լուսանկարվում էի ֆանատների եւ ընտանիքիս հետ, երբ այդ կինը մոտեցավ ինձ: Մարմնիս վրա մնացել է փոքր քերծվածք: Լուրջ բան չկա»,- ասել է 23-ամյա հարձակվողը միջադեպից հետո:
Գավաթի խաղարկության եզրափակիչի պատասխան խաղում «Աթլետիկո Նասիոնալը» «Խունիորին» հաղթել է նվազագույն հաշվով: Առաջին խաղում առավելության էր հասել 2:1 հաշվով: