Ալյուրի արտադրության ծավալները նվազել են 11.8 տոկոսով
ЭкономикаՀայաստանում 2016 թվականի հունվար-սեպտեմբերին արտադրվել է 121,7 հազար տոննա ալյուր: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն նվազել է 11,8 տոկոսով:
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 561,1 տոննա ձավարեղեն՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 14,1 տոկոսով:
2,3 տոկոսով նվազել է նաև հացի արտադրությունը՝ կազմելով 209,5 տոննա: 1,9 տոկոսով նվազել է հրուշակեղենի արտադրությունը՝ կազմելով 11 հազար 8,8 տոննա:
Միևնույն ժամանակ ավելացել է մակարոնեղենի արտադրությունը: 2016 թվականի հունվար-սեպտեմբերին այն կազմել է 2 հազար 254,3 տոննա՝ աճելով 6,7 տոկոսով: