Կարլսեն-Կարյակին 7-րդ պարտիան ևս ավարտվեց ոչ-ոքի
СпортՇախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղի 7-րդ պարտիան ևս ավարտվեց խաղաղ արդյունքով:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ 7-րդ պարտիայում Կարյակինը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 33-րդ քայլում կողմերը համաձայնեցին կիսել միավորը:
Այս տուրից հետո գրոսմայստերներն ունեն 3,5-ական միավոր:
Չեմպիոնն ու հավակնորդը միմյանց դեմ խաղալու են 12 պարտիա: Եթե կողմերից մեկը մինչև 12-րդ պարտիան իր ակտիվում գրանցի 6.5 միավոր, ապա մրցախաղը կավարտվի ժամանակից շուտ` նրա հաղթանակով: