«Արմավիր» ՔԿ-ում պատիժ կրող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները ֆուտբոլային հանդիպում անցկացրեցին
ОбществоՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների միջև նոյեմբերի 18-ին ֆուտբոլային հանդիպում անցկացվեց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը, ինչպես նաև այլ հյուրեր: Օտարերկրյա քաղաքացիներից կազմված թիմում ներգրավված էին Իրանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Լիբանանի, Արգենտինայի, Պերուի, Իտալիայի և Լեհաստանի քաղաքացիներ:
Խաղն ընթացավ անզիջում պայքարում և ավարտվեց 4:3 հաշվով` հօգուտ օտարերկրյա դատապարտյալների: Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ հաղթանակած թիմը՝ գավաթով: Օտարերկրյա դիվանագետներն էլ պատվոգրերով պարգևատրեցին երկու թիմերի` լավագույն խաղով աչքի ընկած մասնակիցներին: