Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հակոբ Ինջիղուլյանը հարցաքննվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է ժամկետային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի՝ հակառակորդի մոտ հայտնվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու ինչպես նրա՝ հակառակորդի տարածքում հայտնվելու հանգամանքները, այնպես էլ՝ գերության մեջ նրա գտնվելու պայմանները։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել է նաև հայրենիք վերադարձած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով մանրամասն նկարագրել է, թե ինչպես է հայտնվել հակառակորդի տարածքում և գերեվարվել, ինչպես նաև՝ գերության մեջ գտնվելու ընթացքում իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին։

Հաշվի առնելով քրեական գործի նախաքննության նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Հակոբ Ինջիղուլյանը, մասնավորպես, ցուցմունք է տվել, որ հակառակորդի տարածքում է հայտնվել՝ մոլորվելու արդյունքում։

Ըստ ցուցմունքի՝ դեպքի օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, գնացել է դասակի դիրք' ջուր բերելու համար: Ջրի տարան ջրով լցնելուց հետո դասակի հրամանատարից ծխախոտ է խնդրել, ծխելով դուրս եկել դիրքի զուգարանի մոտով' նույն տեղով, որով եկել է: Քանի որ արդեն մթնել էր, վատ տեսողության պատճառով չի կարողացել ճիշտ կողմնորոշվել տեղանքում և հեռվում տեսնելով էլեկտրական լույս՝ գնացել է լույսի ուղղությամբ ու նկատել մի տնակ, որի դուռը բացելով՝ տեսել է չորս մարդ: Հարցրել է նրանց՝ որտեղ է գտնվում մարտական կիրառման շրջանը: Նշված մարդկանցից մեկը խոսել է «թուրքերեն» լեզվով, և ինքը հասկացել է, որ մոլորվելու հետևանքով հասել է հակառակորդի գյուղ:

Նույն պահին նշված մարդկանցից ամենաերիտասարդը, դանակը դնելով իր պարանոցի շրջանին, սպառնացել է, որից հետո բջջային հեռախոսով կապվել ինչ-որ մեկի հետ: Քիչ անց ժամանել է հակառակորդի՝ թվով չորս զինվորական, ովքեր աչքերը փակել են անթափանց կտորով, իրեն նստեցրել «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենա, որի պետհամարանիշն ինքը չի տեսել, և մոտ 30 րոպե երթևեկելուց հետո մի ամայի դաշտում կանգնեցրել են ավտոմեքենան, դուրս հանել և տապալելով գետնին, ոտքերով ու ձեռքերով դաժան ծեծի ենթարկել իրեն, որից հետո «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով այնտեղ եկել է զինվորական համազգեստով մի տղամարդ:

Այնուհետև նրանք նույն կտորով կրկին կապել են իր աչքերը և նստեցրել «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որից հետո հարթ ճանապարհով մոտ 20 րոպե երթևեկելով՝ հասել են երկհարկանի մի շինություն։

Ադրբեջանցի գեներալի աշխատասենյակում ենթասպա կոչումով, զինվորական համազգեստով մի տղամարդ հայերեն լեզվով հայ զինծառայողին հարցուփորձ է արել։ Համոզվելով, որ իրականում մոլորվելու հետևանքով է հայտնվել նրանց տարածքում՝ Ինջիղուլյանին, նախապես կապած աչքերով, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով տարել են հակառակորդի մարտական դիտակետերից մեկը և առաջարկել ցույց տալ, թե որտեղով է անցել, սակայն ինքը ոչինչ չի հայտնել, քանի որ անցնելու պահին մութ էր և ոչինչ չի տեսել:

Դրանից հետո Ինջիղուլյանին նույն ավտոմեքենայով տեղափոխել են գեներալ Օսմանովի շտաբ, որտեղից էլ՝ Բաքվի ռազմագաղութ, որտեղ նրա նկատմամբ պարբերաբար կիրառվել են ֆիզիկական բռնություններ, հատկապես' հաճախ իրեն ծեծի է ենթարկել մայորի կոչումով մի տղամարդ, որը ֆիզիկական և հոգեբանական ճնշում գործադրելու սպառնալիքներով ստիպել է հայ զինծառայողին հարցազրույցների ժամանակ հայտնել այն ամենը, ինչ նրանք կցանկանան:

Ամիսը մեկ անգամ «Կարմիր խաչ միջազգային կոմիտեի» կազմակերպության ներկայացուցիչների այցելումից առաջ «մայոր» կոչումով նշված սպան ծեծի է ենթարկել հայ զինծառայողին՝ ստիպելով այդ կազմակերպության ներկայացուցիչներին հայտնել, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան, և, իբր, հայրենիքում իր նկատմամբ բռնություն են գործադրել: Հայ զինծառայողը պարտադրաբար, բռնությունների ազդեցության ներքո Կարմիր Խաչի ներկայացուցիչներին ասել է ադրբեջանցիների պահանջածը։

Նշված ռազմագաղութում հայ զինծառայողը մնացել է շուրջ մեկ տարի և այդ ընթացքում որևէ փաստաթուղթ չի ստորագրել, բացառությամբ՝ Ադրբեջանի նախագահին հասցեագրված' երրորդ պետություն տեղափոխվելու ցանկության մասին իր դիմումը, որը գրել է նույնպես սպառնալիքների և հալածանքների ներքո:

Հ.Ինջիղուլյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ հայկական զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում' զորամասում կամ ծառայության վայրում, իր նկատմամբ ոչ ոք բռնություն կամ դրա սպառնալիք չի գործադրել, պատիվն ու արժանապատվությունը չի ստորացրել, ծառայության հետ կապված խնդիրներ չի ունեցել և ցանկություն է հայտնել ծառայությունը շարունակելու նույնիսկ նույն զորամասում' իրականացնելով մարտական հերթապահություն։

Գերության ընթացքում նա ադրբեջանցիների կողմից բազմիցս ենթարկվել է ծեծի, խոշտանգումների, անմարդկային հալածանքների։

Քննության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում հայ զինծառայողի նկատմամբ բռնություններ կիրառած անձանց ինքնությունը։

Նախաքննությունը շարունակվում է։

Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team