American Music Awards 2016-ի լավագույն և վատագույն զգեստները (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Լոս Անջելեսի Microsoft Theater-ում նախորդ գիշեր կայացել է ԱՄՆ գլխավոր երաժշտական մրցանակաբաշխությունը՝ American Music Awards 2016-ը:
Մրցանակ ստացած երիտասարդ ու տաղանդավորների շարքում բոլորիս հայտնի անուններ են ՝ Արիանա Գրանդե, Սելենա Գոմես, Դրեյքը , Ջասթին Բիբեր : Մրցանակաբաշխության նոր անուններից էր Ջիջի Հադիդի սիրելին ՝ Զեյն Մալեկը՝ «Տարվա հայտնություն» մրցանակով: Երեկոն վարում էր հենց Ջիջին՝ նոր սերունդի մոդել, նորաձևության իկոնա:
Եթե նախորդ տարի American Music Awards-ի ընթացքում հագուստների քանակով ռեկորդակիրը Ջենիֆեր Լոպեսն էր, ապա այս տարի ՝ Ջիջի Հադիդը, նա ներկայացավ միանգամից 5 զգեստով: Ի դեպ՝ Ջիջիի 5 զգեստներն էլ կարելի է ընդգրկել American Music Awards 2016-ի լավագույնների շարքում:



Wnews.am-ի գնահատականով լավագույնների շարքում էր նաև Լեդի Գագան՝ ձյունաճերմակ կոստյումով:

Մեզ դուր է գալիս Հեյլի Սթայնֆելդը՝ Elie Saab-ի զգեստով

Սելենա Գոմեսն իր կարմիր զգեստով Սպիտակաձյունիկի է հիշեցնում:

Բելլա Տորնեսի մազերն ու անհասկանալի կոստյումը վատագույնների շարքում են
Հայդի Քլումը թեպետ թրենդային գիշերազգեստով է, բայց Կարմիր գորգի վրա այն ավելի շատ ծաղրածուի կոստյում է հիշեցնում:

Հոլմին իր այլմոլորակայինի տեսքով ևս վատագույնների շարքում է

Միգուցե առավոտյան, բուռն գիշերից հետո բոյֆրենդի վերնաշապիկը մերկ մարմնին գեղեցիկ է դիտվում, բայց ոչ՝ կարմիր գորգի վրա:

Իհարկե հրաշալի է, որ Սիարան պատրաստվում է մայրանալ, բայց զգեստը նա իրոք սխալ է ընտրել:
