Ես կարծես «Դիսնեյլենդում» ապրեի. Պաբլո Էսկոբարի որդին պատմում է իր մանկությունից (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Խուան Պաբլո Էսկոբարը հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի ավագ որդին է։ Երկար ժամանակ նա խուսափում էր հարցազրուցներ տալուց, այժմ համաձայնվել է բացառիկ մանրամասներ պատմել իրենց կյանքից։
Նա նշում է, որ չնայած երբեք կողմ չի եղել հոր գործունեությանը, բայց միշտ կսիրի նրան։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
Խուան Պաբլոն խոստովանել է, որ իր մանկությունն անցել է շքեղությունների մեջ, նա այդ կյանքը համեմատել է «Դիսնեյլենդում» ապրելու հետ։ Նա պատմել է, որ իրենց հսկայական տներում իսկական գազանանոց էր պատրաստված՝ լի բազմազան կենդանիներով՝ փղից մինչև զեբրա։
Չնայած այն հանգամանքին, որ տղան փոխել է անունը ու հեռացել Կոլումբիայից իր հոր մահից հետո՝ 1993-ին, նա նշում է, որ սիրում է հորը և հիանում նրանով։
«Ես կարծես ապրեի Դիսնեյլենդում. կենդանիներ, մոտոցիկլետներ և փողեր. ահա ամենը»,-ասել է Խուան Պաբլոն։ «Ես պատրաստ էի իմ կյանքը տալ հորս համար, անհնար է, որ ես նրան ատեմ»։
Մեդելինի աղքատ ըանտանիքի տղայից Պաբլոն վերածվեց նարկոբարոնի, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին։
Էսկոբարին նաև «Ռոբին Հուդ» էին անվանում։ Նա աղքատներին օգնում էր, նրանց համար տներ էր կառուցում։
Հիշեցնենք, որ Պաբլո Էսկոբարը սպանվել է 1993-ի դեկտեմբերի 2-ին Կոլումբիայի ոստիկանների կողմից։
Խուան Պաբլոն այժմ ապրում է Արգենտինայում։
