«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և Adidas-ը 100 միլիոն եվրո են առաջարկել Մեսիին` «Բարսելոնա»- ի հետ պայմանագիրը չերկարաձգելու համար
Спорт«Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին կատալոնական ակումբի հետ պայմանագիրը չերկարաձգելու համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և Adidas ընկերությունը 100 միլիոն եվրո են առաջարկել:
Այս մասին հայտնում է marketingdeportivomd.com-ը:
Նշվում է, որ Adidas ընկերությունն անհանգստացած է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի անհաջող ելույթներով և մտահոգված է, որ նման կերպ շարունակվելու դեպքում ակումբը կարող է կորցնել հեղինակությունը: Հանրահայտ գերմանական սպորտային ընկերությունը կարծում է, որ անգլիական ակումբին այդ վիճակից կարող է հանել Լիոնել Մեսին, ում պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ գործում է մինչև 2018թ. ամառ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մեսին հրաժարվում է բանակցություններ սկսել կատալոնական ակումբի հետ`պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցով: Եղան նաև հրապարակումներ, որ ֆուտբոլիստը պատրաստվում է պայմանագիրը երկարաձգելու բանակցություններ սկսել թիմի հետ դեկտեմբերին «Ռեալ Մադրիդ»-ի դեմ կայանալիք խաղից հետո: Մեսիի հրաժարագինը կազմում է 250 միլիոն եվրո: