Հանրապետության որոշ ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ОбществоՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 19:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Գորիսի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Գորիսի ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5 մետր, Սիսիանում, Մեղրիում, Դիլիջանում, Տավուշում՝ 40-70 մետր:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Նախարարությունը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Գորիսի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է: